National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին
1 / 2

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին: Հանդիպմանը ներկա էին Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի  հետ համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնեց զարգացնել այն: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարաբերությունները բավականին ներուժ ունեն, եւ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել համագործակցությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին գոհունակություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունից եւ կարեւորեց «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության` վերջերս Նորվեգիա կատարած այցից: Նա նշեց, որ մեծ սպասելիքներ կան 2011թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային սեմինարից:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ովքեր ընդգրկված էին Նորվեգիա այցելած պատվիրակության կազմում, ներկայացրին իրենց հանդիպումների արդյունքները: Պատվիրակության անդամները ԱԺ նախագահին են ներկայացրել իրենց առաջարկները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը տպավորված է Նորվեգիա կատարած այցի արդյունքներից եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ » ծրագրի շրջանակներում խորհրդարանում են հյուրընկալվում բազմաթիվ երեխաներ, ովքեր հնարավորություն են ունենում մասնակցել խորհրդարանի նիստերին եւ հանդիպել ԱԺ նախագահի հետ: Սերտ համագործակցություն կա նաեւ հաշմանդամ երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ: ԱԺ նախագահնն ասաց, որ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մանկատներից մեկը, եւ  հանդիպումից տպավորված` այդ հաստատության երեխաներին հրավիրել է Հայաստան. նրանք 15 օր հանգստանալու են Ծաղկաձորում գտնվող մանկական ճամբարում:

Ամփոփելով հանդիպումը` Աժ նախագահը կարեւորեց նման այցելությունները համագործակցության ու փորձի փոխանակման առումով եւ կրկին շեշտեց համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am